Varduhi Meliqsetyan

Պարգևատրում բուժաշխատողի օրվա կապակցությամբ

 228A5251Բուժաշխատողի օրվա կապակցությամբ սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն` պրոֆեսոր Մհեր Բիշարյանը, Երևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սանասար Սևոյանը ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահի  թիվ 467-Ա առ 25.06.2019 թվականի հրամանով պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով:

 

228A5266228A5261

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

 

Սույն թվականի հունիսի 62544079_1730651907081551_3625633940414398464_o7-ին Արցախի Հանրապետությունում աշխատանքային հանդիպում-քննարկում է կայացել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի, կենտրոնի փորձագետների և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արման Ասլանյանի, առաջին, երկրորդ, երրորդ կայազորային քննչական բաժինների պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական կենտրոնում իրականացվող մի շարք փորձաքննություններին առնչվող հարցեր, որոնք պարզաբանվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» փորձագետների կողմից և տրվել են հստակ լուծումներ:

 

 

 

 

 

 

 

62249477_1730651890414886_1645109818832191488_o62536023_1730651947081547_1231036956742254592_n

 

 

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Ս. Բիշարյանի ելույթը

2

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Ս. Բիշարյանի ելույթն ամբողջությամբ:

Հարգելի նախարարներ, իրավապահ համակարգի հարգելի ղեկավարներ,  գործընկերներ և հյուրեր:

Պատիվ ունենք հյուրընկալել Ձեզ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի դատագենետիկական բաժնի վերազինման կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։ Շնորհակալ ենք հրավերքն ընդունելու և մեր կենտրոնի համար այս նշանակալից օրն այստեղ, մեզ հետ միասին լինելու համար։

Այսօր ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ը հատում է անցյալի ու ապագայի եզրագիծը, անցյալ ուր մնում են վերազինման ուղղությամբ տարվող ծրագրերի, դոնորների փնտրտուքի, հարցի բարձրաձայնումը տարբեր ատյաններում, ու ապագան, որն ապահովում է փորձագիտական ոլորտի միջազգային պահանջներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացումը։ Այդ ապագան կրկնապատկում է նաև մեր պատասխանատվության չափաբաժինն այն բոլոր կառույցների ու գերատեսչությունների առջև, որոնք օգնեցին ու սատարեցին մեզ:

Գաղտնի չէ, որ մարդու գենետիկական կոդի ուսումնասիրություններն այսօր գիտական և գիտահետազոտական ոլորտի ուշադրության կենտրոնում են։ Այդ գետենիկական կոդի յուրօրինակության հնարավորությունները  տարիներ շարունակ կիրառվում են նաև հանցագործությունների բացահայտման ընթացքում՝ նախկինում շատ ավելի պարզ, իսկ տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում անհամեմատ կատարելագործված մեթոդների կիրառմամբ։ Փորձաքննությունների ավտոմատացումն ու թվայնացված էլեկտրոնային ծրագրերի, համակարգերի կիրառումը նույնականացման փորձաքննություններում ժամանակի հրամայական է։ Միջազգային փորձագիտական ոլորտն, առավել ևս դատագենետիկական ուղղությունը, զարգանում է շատ արագ տեմպերով, որը զարմանալի չէ, հաշվի առնելով նույնականացման դատագենետիկական փորձաքննությունների դերն արդարադատության իրականացման շղթայում և մարդու իրավուքների պաշտպանության գործում, ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ արտակարգ  և պատերազմական իրավիճակներում։

Տարիներ շարունակ ուսումնասիրելով այդ միջազգային փորձը, հստակ գիտակցում էինք, որ մենք այլընտրանք չունենք, քան գնալ զարգացման և վերազինման ուղղությամբ։ ԵՎ այսօր կյանքի ենք կոչում ՀՀ-ն դատաբժշկական ծառայության գերակա խնդիրներից մեկը՝ դատագենետիկական փորձաքննությունների  բաժնի վերազինումն ու գենետիկական վերլուծիչի ներդրումը ԴՆԹ նույնականացման փորձաքննություններում։ Նոր սարքավորման հետ միաժամանակ մենք ներդնում ենք փորձաքննության նոր ընթացք՝ որը համահունչ է և բավարարում է ոլորտին ներկայացվող միջազգային պայման-պահանջներին։ Գենետիկական վերլուծիչի շահագործումն ապահովելու է որակապես այլ մակարդակ՝ բարձրացնելով ներկայիս արդյունքների քանակական և որակական ցուցանիշները, տրամադրելով իրավապահ մարմիններին հանցագործությունների բացահայտման համար անհերքելի ապացույցներ՝ կրկնակի անգամ բարձրացնելով ապացուցողականության աստիճանը։

Եզրափակելով խոսքս, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությանը և Դատախազությանը, ովքեր աջակցեցին մեզ սարքավորման ձեռք բերման գործում։ Բոլորիս միահամուռ ուժերով դատագենետիկական ծառայությունն այսօր դառնում է միջազգային դատագենետիկական ոլորտի լիարժեք անդամ։

Շնորհակալություն:

Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման առիթով կազմակերպված բացման հանդիսավոր արարողություն

1

Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման առիթով կազմակերպված բացման հանդիսավոր արարողություն

Սույն թվականի մայիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ինչպես նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, Գլխավոր դատախազի տեղակալը, ՀՔԾ պետի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալները ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման առիթով կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը:

Առողջապահության նախարարության, Քննչական կոմիտեի, պաշտպանության նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների միասնական ջանքերով կառավարության որոշմամբ Կենտրոնը ձեռք է բերել ABI Prizm 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որը թույլ կտա առավել սեղմ ժամկետներում ստանալ փորձաքննության հիմնավորված և միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Հանդիսավոր արարողության բացման խոսքը տրվեց Առողջապահության նախարարին, որից հետո ելույթ ունեցավ Կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը և Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

346  5

 

«Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդիական հարցեր – 2019» խորագրով միջազգային կոնգրես

moscow 2019

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կազմակերպվող ամենամյա «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդիական հարցեր – 2019» խորագրով միջազգային կոնգրես և գիտագործնական դպրոցին սույն թվականի ապրիլի 17-19-ը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկա են գտնվել Կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Մհեր Բիշարյանը և երկու զեկույցով ելույթ է ունեցել Կենտրոնի Դատաբժշկական փորձագետ Ա. Հովհաննիսյանը: Կոնգրեսին մասնակցել են մոտ 562 մարդ, այդ թվում 57 օտարերկրյա մասնագետներ: Կոնգրեսին ներկացավել են 157 զեկույցներ դատական բժշկությանն առնչվող տարբեր  ուղղություններով:

II Տարածաշրջանային դատական բժշկության ղեկավարների հանդիպում

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը Իրանի Իսլամական Հանրապետության Դատական Բժշկության Կազմակերպության նախագահ` Ահմադ Շոջաեհի և գլխավոր քարտուղար Աբդոլռաուֆ Աբիդի կողմից ստացել է հրավեր մասնակցելու 2019 թվականի մարտի 2-3-ը Քիշ կղզում կազմակերպվող տարածաշրջանային դատական բժշկության կազմակերպությունների ղեկավարների գիտական հանդիպմանը` «Դատական բժշկության նոր միտումները» խորագրով:

Կենտրոնից ներկա է գտնվել Բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը:

Հանդիպման ժամանակ անցկացվել է 2020-2021թթ. ժամանակահատվածի համար կազմակերպության նախագահի ընտրություններ, որտեղ նախագահ է ընտրվել Լիբանանից Բժիշկ Հուսսեին Չահրուրը:

Միջազգային կոնֆերանս Կիևում

kiev

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի տնօրեն Մհեր Բիշարյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 3-ից 5-ը մասնակցել է Ուկրաինայի Կիև քաղաքում կայանալիք «Անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանմանը և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված համալիր գործողություններ» խորագրով միջազգային  կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցում էին փորձագետներ Կոլումբիայից, Արգենտինայից, Իրաքիցմ Կիպրոսից, Վրասնանից և մի շարք այլ երկրներից որտեղ առկա է նմանատիպ խնդիրներ:

Գիտաժողով Գերմանիայում

halle 2018

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագոծնական կենտրոնի» տնօրեն Մհեր Բիշարյանը Գերմանիայի դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի կողմից հրավերով զեկույցով մասնակցել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը Հալլե քաղաքում կազմակերպված Արևելյան Եվրոպայի դատաբժշկական փորձագետների գիտաժողովին: