Varduhi Meliqsetyan

Եկեք պատվաստվենք, պատվաստումների օր Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

art-image-4460

Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ:

art-image-4394

Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով:

Առողջապահության նախարարն այցելել է «Եկեք պատվաստվենք» միջոցառմանը

Առողջապահության նախարարության նախաձեռնած «Եկեք պատվաստվենք» միջոցառման շրջանակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ազատության հրապարակ) տեղակայվել են COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

art-image-4449

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը, զրուցել բուժաշխատողների և պատվաստման գործընթացով հետաքրքրվող քաղաքացիների հետ:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրում առկա իրավիճակին`  Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախօրեին այցելել է COVID կլինիկաների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որտեղ ևս հորդորել է առանց դիմակ դուրս չգալ և պատվաստվել` հիվանդությունը հաղթահարելուց հետո:

«Սիրելի կանայք, ավագ սերնդի ներկայացուցիչներ, թույլ մի տվեք, որ ձեր տան անդամներն առանց դիմակի դուրս գանտանից: Դուք հոգատարությունը ձեր ձեռքը վերցրեք, որովհետև դիմակների միջոցով կկարողանաք կյանքեր փրկել, կանխել համավարակի զարգացումը` պատվաստմանը զուգընթաց»:

Անցորդներին բաժանվել են պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Նյութի աղբյուրը

Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

✅ կրել դիմակ՝ անգամ, եթե պատվաստված եք,

✅ պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

✅ պահել սոցիալական հեռավորություն,

✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:

Նյութի աղբյուրը

COVID-19-ի հետևանքով հղի է մահացել

Մեծ ցավով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում  մահացել է COVID-19-ի հետևանքով։

Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց։

Նյութի աղբյուրը

Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություններ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն` COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է:

Ծառայության տվյալներով` 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում  COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, ովքեր արտամարմնային թաղանթային օքսիգենացիայի կարիք են ունեցել, ապագա մայրիկներ են եղել:

Նրանցից 19-ը պատվաստված չեն եղել, իսկ մյուսները` 1 դեղաչափ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության այս տվյալներն ապացուցում են այն մտավախությունները, որ հղի կանանց և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ վտանգ ներկայացնել:

 Իսրայելի բժիշների մեկ այլ հետազոտության համաձայն` հղիության վերջին փուլերում հիվանդությունը վտանգավոր է ապագա մայրիկների և երեխայի համար, և COVID-19 հաստատված հղիների ծննդալուծումն ավելի շատ բարդություններով է ուղեկցվում, քան առողջ ծննդկանների դեպքում:

Մասնագետները  մտահոգված են չպատվաստված ապագա մայրերի ցուցանիշով՝ այն անհիմն մտավախությունների ֆոնին, որոնք հաճախ հակապատվաստումային արշավների հետևանք են:

Մեկ այլ` «Maternal-Fetal and Neonatal Medicine» ամսագրում օրերս հրապարակված փաստերը ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված կանայք հղիության ընթացքում և ծննդաբերելուց հետո ավելի հակված են գեստացիոն դիաբետի, լեյկոցիտների քանակի նվազման և շնչառական խնդիրների:

Իսրայելական «Mayanei Hayeshua» բժշկական կենտրոնի 2471 կանանց հետազոտության արդյունքները վկայում են, որ հիվանդությունը կարող է նաև շնչառական խնդիրներ առաջացնել նորածինների նոտ:

Հղիության 3-րդ եռամսյակում գտնվող հղիների բժշկական քարտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակված հղիների մեկ երրորդն (33%) ունեցել է հիվանդության ախտանշաններ, և հենց այս խմբում են եղել ամենածանր բարդությունները, որոնց հավանականությունը 20% -ով ավելի բարձր է, քան COVID բացասական հղիների շրջանում:

Հղում` այստեղ և այստեղ

Նյութի աղբյուրը

Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։

Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալ

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտները առավել խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ. վարակվելու դեպքում նրանք սովորաբար ավելի ծանր են տանում հիվանդությունը եւ ավելի հաճախ են բախվում անբարենպաստ ելքերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարության խորհրդատու սրտաբանության գծով, Սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով, կորոնավիրուսը կարող է մեծ վտանգ ներկայացնել զարկերակային հիպերտենզիա, սրտային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն եւ մի շարք այլ խնդիրներ ունեցող մարդկանց համար:

29974

Մի կողմից, վիրուսը կարող է պաթոգեն ազդեցություն ունենալ սրտի վրա, վնասել այն, հանգեցնելով ինֆարկտի, առիթմիաների եւ այլ խնդիրների: Մյուս կողմից, կորոնավիրուսային վարակի ժամանակ օրգանիզում համակարգային փոփոխություններ են լինում, որոնք եւս կարող են բացասաբար ազդել սրտի աշխատանքի վրա:

Ավելին, մասնագետի խոսքով, պանդեմիայի սկզբում կորոնավիրուսային վարակի բուժման համար մասնագետները օգտագործում էին որոշակի դեղամիջոցներ, որոնք եւս բացասաբար էին ազդում սրտի աշխատանքի վրա:

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ մշտապես գտնվել բուժող սրտաբանի հսկողության տակ:

Ինչպես նշեց Համլետ Հայրապետյանը, սիրտ-անոթային հիվանդությունները պատվաստման համար բացարձակ հակացուցում լինել չեն կարող, բայց երբեմն կարող են ժամանակավոր հակացուցում լինել. երբեմն հիվանդության սրացման ժամանակ ցուցված է հետաձգել պատվաստումը:

Աղբյուրը՝ NEWS.am

Հղիություն պլանավորող կանայք կարո՞ղ են պատվաստվել կորոնավիրուսի դեմ

  • Հղիություն պլանավորող կանայք կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ցանկացալի է ստանալ նախընտրած պատվաստնյութի երկու դեղաչափերը եւ սպասել, որ հիվանդության դեմ իմունիտետ ձեւավորվի, ապա նոր հղիանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը:
    Նրա խոսքով, ԱՄԲ-ի պատրաստվող կանանց եւս կարելի է եւ նույնիսկ ցուցված է պատվաստվել, եւ, ինչպես եւ նախորդ դեպքում, պատվաստումը ցանկալի է ավարտել մինչեւ բուն գործընթացը սկսելը:

29976

 

Ավելին, պատվաստվել, մասնագետի խոսքով, կարելի է նույնիսկ հղի կանանց: Մեծ Բրիտանիայում, օրինակ, հղիները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ՝ անկախ հղիության ժամկետից: Կրծքով կերակրելը պատվաստման համար նույնպես հակացուցում չէ:

Ինչպես նշեց Գեորգի Օկոեւը, շատերն այսօր մտավախություններ ունեն, որ կորոնավիրուսի դեմ  պատվաստումները կարող են բացասաբար ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա: Սակայն արդեն քիչ չեն դեպքերը, երբ պատվաստված կանայք առանց որեւէ խնդիրների հղիացել եւ ծննդաբերել են: Հայաստանում նման դեպքերը, մասնագետի խոսքով, եւս քիչ չեն:

Ավելին, ինչպես նշեց մասնագետը, պետք չէ մոռանալ, որ եթե հղի կինը վարակվում է կորոնավիրուսով, նա կարող է լուրջ բարդությունների առնչվել, ընդհուպ մինչեւ պտղի ներարգանդային մահը կամ հենց հղի կնոջ մահը: Ավելին, կորոնավիրուսային վարակի բուժման համար կիրառվող դեղամիջոցները եւս կարող են բացասաբար ազդել պտզի վրա, այդ պատճառով, կանխարգելումը այս դեպքում չափազանց կարեւոր է:

Աղբյուրը՝ NEWS.am

Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։

Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։

Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում ինչպես ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները և հղիները, այնպես էլ մինչև 18 տարեկան աշխատողները և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։

Միաժամանակ, հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Նյութի սկզբնաղբյուրը

Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տեղեկագիր, որով նկարագրել և սահմանել է COVID-19-ից հետո շատերի մոտ արտահայտվող ախտանիշները:

Ըստ այդմ` հիվանդների մեծ մասը, ովքեր վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, լիովին ապաքինվում են, սակայն կան պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում օրգան-համակարգերի վրա` ներառյալ թոքային, սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև հոգեբանական վիճակը:

Այս ազդեցություններն ի հայտ են գալիս անկախ վարակի սկզբնական ծանրությունից, միջին տարիքի անձանց, հատկապես կանանց շրջանում և առավել հաճախ նրանց մոտ, ովքեր հիվանդության սկզբնական շրջանում ավելի շատ ախտանիշներ են ունեցել:

«Հետքովիդային վիճակը» հանդիպում է COVID հաստատված կամ հավանական հիվանդների մոտ հիվանդությունից 3 ամիս անց՝ այնպիսի ախտանշաններով, որոնք պահպանվում են առնվազն 2 ամիս և չեն բացատրվում այլ ախտորոշումներով:

Այդ ախտանշաններն են` հոգնածություն, շնչահեղձություն, ճանաչողական խանգարում և այլն, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել` թուլանալ, ուժգնանալ, վերանալ կամ նորից հայտնվել:

Մինչ այս նկարագրվող վիճակի սահմանումները տարբեր էին, ինչը հանգեցնում էր հետազոտական, կլինիկական քաղաքականության մշակման բարդությունների:

Համաճարակի ընթացքում տարբեր եզրույթներ են կիրառվել, իսկ ԱՀԿ-ն տվել է «հետքովիդյան վիճակ» սահմանումը:

Հետազոտության տվյալներով` վարակվածների 10-20%-ը բախվում է սրան` վարակվելուց շաբաթներ և ամիսներ անց:

Եզրակացության մեջ նշվում է, որ COVID-19-ը տեսանելի ապագայում մնալու է մարդկության մարտահրավերներից` առաջացնելով նոր հարցեր ու պատասխաններ:

Հիշեցնենք, որ այժմ համավարակի նոր ալիք է գրանցվել: Այս հիվանդության հետևանքով աշխարհում 4,5 միլիոնից ավելի մարդ է մահացել, իսկ մահերը կանխելու գիտականորեն ապացուցված միակ անվտանգ միջոցը մնում է պատվաստումը:

Հետազոտությունն այստեղ

COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ

art-image-4394

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ:

Պատվաստումներն իրականացվում են

Երևանում`
✅ Հյուսիսային պողոտա` 12:00-16:30
✅ ԵՊՀ` 11:30-15:30
✅ «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
✅ «Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00
✅ Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00
✅ Կասկադ համալիր` 14:00-18:00

Մարզերում`

✅ Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 10:00 -17:00

✅ Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:00-15:30

Նյութի սկզբնաղբյուրը

«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

art-image-4377

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:

Համավարակի դեմ պայքարում պատվաստանյութերի ձեռքբերման աջակցության համար առողջապահության նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Լիտվայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering» և «Moderna Therapeutics» ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` ներդրած ջանքերի համար:

Նշենք, որ բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Նյութի սկզբնաղբյուրը

Ֆինանսական հաշվետվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  8.210.163.675
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  1.519.259.534
 3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  82.348.723
 4  Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում  491.056.413
 5  Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար  375.853.888
 6  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  53.767.369
 7  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  3.205.433.968
 8  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  96.296.190
 9  Բժշկական կենտրոնների վերանորոգում  196.423.161
 10  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  230.292.384
 11  Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ  62.110.449
 Հանրագումար  14.523.005.755

Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար:

Հղումը` այստեղ 

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են COVID-19-ի համավարակի կանխարգելման համար՝ Դելտա տարբերակի տարածման համատեքստում:

Հղումը` այստեղ

Նյութի սկզբնաղբյուրըart-image-4365

Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը

Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից:

Պատվաստումային գործընթացը շարունակվում է

art-image-4335COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264695, երկրորդ դեղաչափ` 143840։

Հիշեցում.

✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

✅ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

 Պատվաստումներն անվճար են:

Նյութի աղբյուրը՝ moh.am

Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը

Հասկանալու համար, թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մեր իմուն համակարգի հիմնական գործը իմունիտետի ձևավորումն է և մեզ պաշտպանելն այն ամենից, ինչը թափանցում է մեր օրգանիզմ և չի պատկանում մեր օրգանիզմին: Իմունիտետն օրգանիզﬕ անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Իմուն համակարգի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Իմուն համակարգի օրգաններն են ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները, նշիկներն ու աղիների պատերում գտնվող ավշանման հյուսվածքի կուտակումները։art-image-4341

Ուրցագեղձն ու ոսկրածուծը իմունային համակարգի կենտրոնական օրգաններն են։ Ոսկրածուծում զարգանում են արյան հատուկ տեսակի բջջիջներ, որոնք կոչվում են լիմֆոցիտները: Լիմֆոցիտներն արյան հունով հասնում են դեպի իմուն համակարգի այլ օրգաններ, որտեղ նրանց մի մասը տարբերակվում է այսպես կոչված՝ T և B լիմֆոցիտներ, որոնք պատասխանատու են իմունիտետն ապահովող հակամարմինների ստեղծման համար: Իմունիտետը լինում է բնածին և ձեռքբերովի: Ձեռքբերովի իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ առաջանում են համապատասխան հակամարﬕններ կամ էլ, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած, մահացած հարուցիչները կամ հարուցիչի մասնիկները կամ հարուցչի սպեցիֆիկ թույնը՝ նախապես վնասազերծված (անատոքսին), որոնք կոչվում են հակածիններ (անտիգեն) և ներառվում են պատվաստանյութերի բաղադրության մեջ: Պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում, բայց խթանումեն իմուն համակարգը և առաջացնում են հակամարﬕններ կոնկրետ հիվանդության դեմ: Երբ անձը պատվաստվում է, իմուն համակարգն անմիջապես հայտնաբերում է հակածիններին և ճիշտ նույն մեխանիզմով արտադրվում են հակամարմիններ, ինչ որ բնական հիվանդության դեպքում: Անձի մոտ զարգանում է իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ` առանց հիվանդանալու: Այսպիսով, պատվաստանյութը վարժեցնում է իմուն համակարգին և դրանից հետո, եթե հիվանդության հարուցիչը երբևէ հայտնվի օրգանիզմում, ապա իմունային համակարգն արդեն տեղյակ կլինի, թե ինչպես պայքարել դրա դեմ։ Ահա թե ինչու են պատվաստանյութերը համարվում հզոր միջոց, ի տարբերություն շատ դեղամիջոցների, որոնք բուժում են արդեն առկա հիվանդությունը, պատվաստանյութերը կանխարգելում են դրանք:

Նյութը՝ ՀՀ Առողջապահության նախարարություն

Պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել:

Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ  այդ պատվաստանյութերն անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին։

Հղումը՝ այստեղ

Գիտաժողով Գերմանիայում

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագոծնական կենտրոնի» տնօրեն Մհեր Բիշարյանը Գերմանիայի դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի կողմից հրավերով զեկույցով մասնակցել է 2019 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 21-ը Համբուրգ քաղաքում կազմակերպված Արևելյան Եվրոպայի դատաբժշկական փորձագետների գիտաժողովին:

 

Germany (1) Germany (3) Germany (2)