ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


29-05-2023
art-image-6740

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Նշվել է, որ բժշկական կենտրոնը շուտով նոր համակարգչային տոմոգրաֆ կունենա։ Բերդի բժշկական կենտրոնում հայտարարված էր նաև բաց դռների օր։ Տարբեր մասնագետներ Երևանից ժամանել էին բնակիչների շրջանում անցկացնելու խորհրդատվություն և հետազոտություններ։ Առողջապահության նախարարը հանդիպել է Բերդ համայնքի բժշկական հաստատությունների ղեկավարների […]

Կարդալ Ավելին

12-12-2022
timthumb

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին, կենտրոնի աշխատակիցների, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի մի խումբ ծառայողների։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ողջ անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և […]

Կարդալ Ավելին

17-11-2022
1668682973,2163

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի բացահայտման գործում արդյունավետ մասնակցություն ունենալու, ներդրած ջանքերի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ: Հիշյալ կառույցի աշխատակիցներին […]

Կարդալ Ավելին

29-03-2022
1648558546,4946

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհայտ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ […]

Կարդալ Ավելին

28-03-2022
art-image-5050

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին: Նախարարը  ընդգծել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի էական դերը` պատերազմի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցում: […]

Կարդալ Ավելին

24-01-2022
art-image-4770

Հունվարի 23-ի դրությամբ կատարվել է 1825382 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 999891, երկրորդ դեղաչափ` 819841, բուստեր` 5650:

Կարդալ Ավելին

19-01-2022
art-image-4756

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում՝ առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ և գոտկատեղի ցավ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է […]

Կարդալ Ավելին

18-01-2022
art-image-4736

Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական […]

Կարդալ Ավելին

17-01-2022
art-image-4751

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար […]

Կարդալ Ավելին

10-01-2022
art-image-4736

Հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի […]

Կարդալ Ավելին

08-01-2022
art-image-4731

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` […]

Կարդալ Ավելին

29-12-2021
1640681678,441

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ փորձագետներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով և շնորհակալագրերով, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ հուշանվերով: Պարգևները հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, ՔԿ նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին և փորձագետներին […]

Կարդալ Ավելին

28-11-2021
art-image-4589

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի […]

Կարդալ Ավելին

26-11-2021
art-image-4586

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն այսօր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը: Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-Վի»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերն են առկա:

Կարդալ Ավելին

19-11-2021
art-image-4560

Նոյեմբերի 18-ից 24-ը մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի  պատշաճ, նպատակային և միայն բժշկի  նշանակմամբ օգտագործումը: Հանրային առողջությանը սպառնացող` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության  ուժգնացող վտանգը պայմանավորված է առողջապահության, անասնաբուժության և սննդի […]

Կարդալ Ավելին

11-11-2021
art-image-4527

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում առաջիկա անելիքների ու հոսպիտալացումների գործընթացն անխափան կազմակերպելու հարցերն Անահիտ Ավանեսյանը քննարկել է քովիդ բուժհաստատությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են COVID-19-ի դեմ պացիենտների բուժման սխեմաներին, հիվանդանոցային ծանրաբեռնվածությանը, թթվածնային կայանների աշխատանքին, հոսպիտալացումների մեծ հոսքին, մահճակալային ֆոնդի օպտիմալ կառավարմանն ու բժշկական կենտրոնների որդեգրած ընդհանուր` միևնույն մոտեցումներին։ Բուժկենտրոնների ներկայացուցիչներն ընդգծել են բուժման ուղեցույցների, պրոտոկոլներով […]

Կարդալ Ավելին

05-11-2021
art-image-4503

Համավարակի դեմ պայքարում միակ և անփոխարինելի միջոցը պատվաստումներն են: Հայաստանում պատվաստումային գործընթացի անխափան կազմակերպման խնդիրներն առողջապահության նախարարը քննարկել է մայրաքաղաքի առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնագետներն անդրադարձել են պատվաստանյութերի վերաբերյալ առկա հարցերին, հանդես եկել առաջարկներով, ինչպես նաև քննարկել հնարավոր լուծման ուղիները: Առողջապահության նախարարության առաջարկով շուտով պոլիկլինիկաներում թղթային տարբերակները կբացառվեն, իսկ աշխատանքն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» […]

Կարդալ Ավելին

03-11-2021
art-image-4497

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Կարդալ Ավելին

01-11-2021
FILE PHOTO: A woman holds a small bottle labelled with a "Coronavirus COVID-19 Vaccine" sticker and a medical syringe in this illustration taken  October 30, 2020. REUTERS/Dado Ruvic/File Photo

Հետևելով ՀՀ Առողջապահության նախարարության հորդորներին և կոչերին՝ այս օրվա դրությամբ Covod 19 համավարակի դեմ պատվաստվել է ՀՀ ԱՆ <<Դատաբժշկական գիտագործնական կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների 90%-ը։ Պատվաստումային գործընթացը դեռ շարունակվում է։ Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, […]

Կարդալ Ավելին

28-10-2021
art-image-4462

Ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, և «Դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված` բարձր է հիվանդության տարածման ռիսկը՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։

Կարդալ Ավելին