ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ISO 9001:2008

«ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ոլորտը փորձաքննություների իրականացումն է հետևյալբնագավառներում`

  • Կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննություններ,
  • Բարդ փորձաքննություններ,
  • Դիակների դատաբժշկական փորձաքննություններ,
  • Բժշկաքրեագիտական փորձաքննություններ,
  • Մոլեկուլային գենետիկական փորձաքննություններ,
  • Դատակենսաբանական փորձաքննություններ,
  • Դատահյուսվածաբանական փորձաքննություններ,
  • Քիմիկոտոքսիկոլոգիական փորձաքննություններ:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացում և ձեռք բերված արդյունքների կիրառում գործնական աշխատանքներում

 «Դատաբժշկական գիտագործնական կետրոն» ՊՈԱԿի ղեկավարությունը մշակել և գործունեության ընթացքում իրականացնում է հետևողական քաղաքականություն որակի ասպարեզում, որի հիմնական նպատակն է ապահովել գիտականորեն հիմնավորված, միջազգային փորձագիտական չափորոշիչներին համապատասխան փորձաքննությունների իրականացում:

Ընկերության որակի քաղաքականության հիմնական ուղղություններն են`

  • ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգը պահել աշխատանքային վիճակում,
  • Ամենօրյա աշխատանքում իրականացնել որակի քաղաքականությունը՝ փորձաքննությունների որակը բարձրացնելու նպատակով,
  • Պարբերաբար գնահատել գործող քաղաքականությունը և սահմանված նպատակները,   նրանց արդյունավետությունը և կատարման ընթացքը, անհրաժեշտության դեպքում վերանայել և հավելել գործող չափանիշները, ապահովելով համակարգի մշտապես բարելավումը,
  • Համարել պայմանագրային պահանջների կատարումը և փորձաքննությունների որակը որպես գործունեության կարևորագույն ցուցանիշ և մշտապես առաջնորդվել այդ սկզբունքով,
  • Խրախուսել լավագույն փորձագետներին և անձնակազմի այլ անդամներին,
  • Բարձրացնել անձնակազմի որակավորման մակարդակը, ապահովելով նրանց շարունակական կրթությունը, պատրաստել նոր երիտասարդ մասնագետներ պահանջվող մասնագիտությունների գծով,
  • Կադրերի ճիշտ ընտրման և օգտագործման միջոցով ստեղծել բարձր որակավորում ունեցող կոլեկտիվ դրված խնդիրները լուծելու համար,
  • «Դատաբժշկական գիտագործնական կետրոն» ՊՈԱԿի յուրաքանչյուր աշխատողից պահանջել որակի կառավարման համակարգի` ISO 9001:2008 պահանջների պարտադիր տիրապետում և կատարում:

Որակի ասպարեզում ընկերության նպատակներն են`

  • «Դատաբժշկական գիտագործնական կետրոն» ՊՈԱԿի հիմնական նպատակն է գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց որակական նոր մակարդակի հասցնել փորձաքննությունների մակարդակը,
  • Իրականացնել կենտրոնի վերանորոգման աշխատանքներ,
  • Ներքին տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով,
  • Կետրոնի վերազինում նորագույն սարքավորումներով,
  • Փորձագետների աշխատանքային պայմանների բարելավում,
  • Որակի քաղաքականության շրջանակներում՝ կառավարման նոր համակարգերի ներդրման արդյունքում նոր աշխատելաոճի մշակում և ներդրում,
  • Նոր մեթոդների մշակում, գործող մեթոդների համապատասխանեցում միջազգային չափանիշներին,
  • Փորձագետների վերապատրաստման, շարունակական կրթության ժամանակացույցի մշակում և դրանց պարբերական իրականացում, ինչպես ՀՀի տարածքում, այնպես էլ արտերկրում,
  • Համատեղ գիտական և գործնական ծրագրերի մշակում և իրականացում ՀՀի և արտեկրի բժշկական համալսարանների, փորձագիտական հիմնարկների հետ,
  • Գիտական աշխատությունների և հոդվածների հրապարակում,

Միջազգային փորձագիտական/խորհրդատվական առաքելությունների կազմակերպում և անցկացում