ԴԱՏԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ
Դատակենսաբանական բաժնի վարիչ`
Հանրիետա Հարությունյան (բարձր կարգի մասնագետի որակավորում)
Հեռ: +37410-54-10-44
Email: biology@formed.am
Բաժնում կատարվում են կենսաբանական նյութերի, նրանց հետքերի /արյուն, թուք, սերմնահեղուկ, մազեր, քրտինք, ոսկոր, օրգան և մկան/ առկայության, տեսակային և խմբային պատկանելիության փորձաքննություններ, ինչպես նաև՝
- պերիֆերիկ և դաշտանային արյան տարբերակում,
- պտղի, նորածնի և մեծահասակի արյան տարբերակում,
- արյան հետքի առաջացման վաղեմության որոշում,
- հեղուկ արյան խմբային պատկանելիության որոշում,
- սպերմոգրամմա:
Դատակենսաբանական բաժնում կատարվում են նաև բջջաբանական հետազոտություններ՝ ներկայացված օբյեկտի հյուսվածաբանական, օրգանային և սեռային պատկանելության, ինչպես նաև արյան հետքի պերիֆերիկ կամ դաշտանային ծագման որոշում:
Դատակենսաբանական փորձաքննությունները և ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պետական պատվերի շրջանակներում՝ իրավապահ մարմինների որոշումների համաձայն, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Բաժնի փորձագետներ-դատական կենսաբաններ՝
Հասմիկ Հովհաննիսյան
Քրիստինե Արսենյան (ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու)
Սուսաննա Կավեյան