ԴԱՏԱՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Բաժնի վարիչի ժ/պ` Մարիամ Մուրադյան
Հեռ: +37410-52- 75-00
Email: histology@formed.am
Բաժանմունքում իրականացվում են դատահյուսվածաբանական փորձաքննություններ և ուսումնասիրություններ,
ինչպես նաև բիոպսիոն ու հետվիրահատական նյութի հյուսվածաբանական և cito-ախտորոշիչ հետազոտություններ`
- դիակային նյութի հեմատոքսիլին-էոզինով ներկման մեթոդ,
- ճարպի առկայություն (սուդան III-ով ներկման մեթոդ),
- երկաթի առկայություն (ըստ Պեռլի),
- նեխման պրոցեսների ենթարկված հյուսվածքներում էրիթրոցիտների հայտնաբերում (ըստ Տուրևիչի),
- դիատոմային պլանկտոնների հայտնաբերում երիկամի հիդրոլիզատում,
- դիակի հյուսվածքների և դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցների նույնականացում,
- կենդանի անձանց բիոպսիոն նյութի` էնդոբիոպտատների հետազոտություն,
- կենդանի անձանց վիրահատական նյութի հետազոտություն,
- ամիլոիդ նյութի հայտնաբերում հյուսվածքներում,
- լորձի հայտնաբերում հյուսվածքներում` ալցիան կապույտ,
- շարակցական հյուսվածքի տարբերակում ըստ Վան Գիզոնի,
- բջջաբանական հետազոտություն (PAP-smear, Գիմզա, ալցիան կապույտ և այլն),
- կենդանի անձանց վիրահատական նյութի CITO ուսումնասիրություն,
Դատահյուսվածաբանական փորձաքննությունները և ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պետական
պատվերի շրջանակներում՝ իրավապահ մարմինների որոշումների համաձայն, այնպես էլ վճարովի հիմունքներով՝
իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Դատահյուսվածաբաններ՝
Աիդա Տոնոյան
Նելլի Խոստիկյան (ԵՊԲՀ ախտաբանաանատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)