ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրավապահ մարմինների որոշումների հիման վրա կատարվում են պետության կողմից երաշխավորված հետևյալ փորձաքննությունները.
- կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննություն,
- դիակների դատաբժշկական փորձաքննություն,
- դատագենետիկական փորձաքննություն,
- դատակենսաբանական փորձաքննություն,
- դատակենսաքիմիական փորձաքննություն,
- դատաքիմիական փորձաքննություն,
- դատահյուսվածաբանական փորձաքննություն,
- բժշկաքրեագիտական փորձաքննություն,
- համալիր փորձաքննություն,
- հանձնաժողովային և կրկնակի փորձաքննություններ: