ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ՝ Շավարշ Գևոգյան
Հեռ: +37410-56-28-54
Էլ–հասցե: forensic1@formed.am
Բաժնի գործունեությունը՝
- Կենդանիանձանց առաջնային փորձաքննություններն իրականացվում են պարզելու համար.
- առողջությանը պատճառված վնասի աստիճանը,
- աշխատունակության կորստի աստիճանը,
- տարիքը,
- արհեստական հիվանդությունները,
- սեռական վիճակը, սեռական անձեռնմխելիությունը, բեղմնավորման /հղիանալու/ ունակությունը, վիճելի սեռական վիճակը,
- հղիությունը, ծննդաբերությունը, ներկա և նախկին հղիությունների բժշկական, (հիվանդանոցային) և ոչ բժշկական (արտահիվանդանոցային) ընդհատումները,
- սեռական բնույթի հանցագործությունները, բռնի սեռական հարաբերություն և նրա հետ կապված վնասվածքների որոշում, անառակաբարո գործողությունները,
- հոմոսեքսուալիզմը /արվամոլություն/,
- սեռավարակ հիվանդությամբ վարակված լինելը,
- ՁԻԱՀ-ով վարակված լինելը:
- Դիակների դատաբժշկական փորձաքննություն կատարվում է հետևյալ դեպքերում.
- բռնի մահեր /սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար/,
- ոչ բռնի մահեր /հանկարծամահություն, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ/,
- պտուղների և նորածինների մահվան դեպքերում,
- երբ մահացածի անձը հայտնի չէ,
- երբ հիվանդանոցում կլինիկական ախտորոշումը պարզված չէ /անկախ տարիքից և հիանդանոցում գտնվելու տևողությունից/,
- նախկինում ստացած վնասվածքների առկայության դեպքում` մահվան հետ պատճառական կապը պարզելու համար /այդ թվում նաև հիվանդանոցային և րտահիվանդանոցային դեպքերում/,
- երբ բժշկական հաստատությունում մահացած անձի բուժօգնության կազմակերպման որակի նկատմամբ առկա է դժգոհություն և անհամաձայնություն հարազատների կողմից :
Դատաբժշկական առաջնային և լրացուցիչ փորձաքննությունները կատարվում են, իրավապահ մարմինների որոշումների հիման վրա:
դատաբժշկական փորձագետներ `
Արսեն Բաբայան բ.գ.թ.
Վիգեն Ադամյան
Սանասար Սևոյան
Ռիգել Վարդանյան
Արտակ Դարբինյան
Աշոտ Դալլաքյան
Կարեն Ղարիբջանյան
Իշխան Մելքոնյան
Սամվել Հարությունյան