ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ՝ Մարինե Բաղդասարյան
Հեռ: +37410-52- 75-00
Email: genetics@formed.am
Բաժնում իրականացվում են դատագենետիկական փորձաքննություններ /ԴՆԹ նույնականացում/՝ դատական գենետիկայի բնագավառում ընդունված, արտոնագրված հավաքածուներով, համաձայն ընդունված միջազգային չափորոշիչների.
Փորձաքննությունների տեսակներն են՝
- արյունակցական կապի հաստատում (վիճելի հայրություն, մայրություն),
- անձի նույնականացում,
- մարդու կողմից թողնված կենսաբանական ծագման հետքերի սեռական պատկանելություն,
- կենսաբանական ծագման հետքերի նույնականացում` այլ դեպքի վայրի հետքերի կամ անձի հետ
- անհայտ դիակների նույնականացում` ենթադրյալ հարազատների միջոցով,
- դիակների մարմնի մասերի կամ մնացորդների նույնականացում միմյանց հետ:
Կենսաբանական հայրության /մայրության/ հաստատման դեպքում հավանականությունը կազմում է ոչ պակաս քան` 99,90% և կենսաբանական հայրության/մայրության բացառման դեպքում` 100%:
Անձի նույնականացման հաստատման հավանականությունը դեպքի վայրի հետքի կամ տարբեր դեպքերի վայրերի հետքերի հետ կազմում է 99.999%:
Բաժնում կատարվում է նաև վիրուսային հարուցիչների և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:
Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում գործում է կենսաքիմիայի ենթաբաժին, որտեղ իրականացվում են կենսաքիմիական և իմունոֆերմենտային հետազոտություններ:
Դատագենետիկական և դատակենսաքիմիական փորձաքննությունները և ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պետական պատվերի շրջանակներում՝ իրավապահ մարմինների որոշումների համաձայն, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով:
Դատագենետիկական փորձագետներ`
Դիանա Հարությունյան (կենսաբանական գիտությունների թեկնածու)
Արևիկ Սարգսյան