ՔԻՄԻԿՈՏՈՔՍԻԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ` Ռուզաննա Մնացականյան
Հեռ: +37410-56-25-00
Email: chemical@formed.am
Բաժնում կատարվում են հետևյալ փորձաքննությունները /ուսումնասիրությունները/`
- սպիրտերի և նրանց ածանցյալների որոշում,
- ցնդող նյութերի որոշում,
- բնական գազի որոշում /պրոպան, բութան/,
- թունաքիմիկատների որոշում` ֆոսֆոր, քլոր, ազոտ, ծծումբ, ֆտոր պարունակող,
- թմրանյութերի որոշում, այդ թվում նաև սինթետիկ թմրանյութերի /մազ, եղունգներ, թուք,քրտինք և կենսաբանական այլ օբյեկտներ/,
- կան նաբինոիդների որոշում,
- դեղանյութերի որոշում /բարբիտուրատներ, հակադեպրեսանտներ, անալգետիկներ, բենզոդիազեպիններ և այլն/
- ծանրմետաղների աղերի, այդ թվում նաև արսենի և սնդիկի որոշում,
- թթուների և հիմքերի որոշում,
- տեխնիկական հեղուկների որոշում,
- նավթամթերքների որոշում,
- կարբօքսիհեմոգլոբինի որոշում,
- մեթհեմոգլոբինի որոշում:
Դատաքիմիական փորձաքննությունները և ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պետական պատվերի շրջանակներում՝ իրավապահ մարմինների որոշումների համաձայն, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, բացառությամբ թմրանյութերի և հոգեմետ նյութերի:
Բաժնի փորձագետներ՝
Մարինա Ակոպովա
Քրիստինե Դանիելյան (կենսաբանական գիտությունների թեկնածու)