Հղիություն պլանավորող կանայք կարո՞ղ են պատվաստվել կորոնավիրուսի դեմ

  • Հղիություն պլանավորող կանայք կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ցանկացալի է ստանալ նախընտրած պատվաստնյութի երկու դեղաչափերը եւ սպասել, որ հիվանդության դեմ իմունիտետ ձեւավորվի, ապա նոր հղիանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը:
    Նրա խոսքով, ԱՄԲ-ի պատրաստվող կանանց եւս կարելի է եւ նույնիսկ ցուցված է պատվաստվել, եւ, ինչպես եւ նախորդ դեպքում, պատվաստումը ցանկալի է ավարտել մինչեւ բուն գործընթացը սկսելը:

29976

 

Ավելին, պատվաստվել, մասնագետի խոսքով, կարելի է նույնիսկ հղի կանանց: Մեծ Բրիտանիայում, օրինակ, հղիները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ՝ անկախ հղիության ժամկետից: Կրծքով կերակրելը պատվաստման համար նույնպես հակացուցում չէ:

Ինչպես նշեց Գեորգի Օկոեւը, շատերն այսօր մտավախություններ ունեն, որ կորոնավիրուսի դեմ  պատվաստումները կարող են բացասաբար ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա: Սակայն արդեն քիչ չեն դեպքերը, երբ պատվաստված կանայք առանց որեւէ խնդիրների հղիացել եւ ծննդաբերել են: Հայաստանում նման դեպքերը, մասնագետի խոսքով, եւս քիչ չեն:

Ավելին, ինչպես նշեց մասնագետը, պետք չէ մոռանալ, որ եթե հղի կինը վարակվում է կորոնավիրուսով, նա կարող է լուրջ բարդությունների առնչվել, ընդհուպ մինչեւ պտղի ներարգանդային մահը կամ հենց հղի կնոջ մահը: Ավելին, կորոնավիրուսային վարակի բուժման համար կիրառվող դեղամիջոցները եւս կարող են բացասաբար ազդել պտզի վրա, այդ պատճառով, կանխարգելումը այս դեպքում չափազանց կարեւոր է:

Աղբյուրը՝ NEWS.am