II Տարածաշրջանային դատական բժշկության ղեկավարների հանդիպում

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը Իրանի Իսլամական Հանրապետության Դատական Բժշկության Կազմակերպության նախագահ` Ահմադ Շոջաեհի և գլխավոր քարտուղար Աբդոլռաուֆ Աբիդի կողմից ստացել է հրավեր մասնակցելու 2019 թվականի մարտի 2-3-ը Քիշ կղզում կազմակերպվող տարածաշրջանային դատական բժշկության կազմակերպությունների ղեկավարների գիտական հանդիպմանը` «Դատական բժշկության նոր միտումները» խորագրով:

Կենտրոնից ներկա է գտնվել Բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը:

Հանդիպման ժամանակ անցկացվել է 2020-2021թթ. ժամանակահատվածի համար կազմակերպության նախագահի ընտրություններ, որտեղ նախագահ է ընտրվել Լիբանանից Բժիշկ Հուսսեին Չահրուրը: