«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

art-image-4377

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:

Համավարակի դեմ պայքարում պատվաստանյութերի ձեռքբերման աջակցության համար առողջապահության նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Լիտվայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Շնորհակալ ենք նաև «Flagship Pioneering» և «Moderna Therapeutics» ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` ներդրած ջանքերի համար:

Նշենք, որ բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Նյութի սկզբնաղբյուրը