ԴԱՏԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Հեռ: +37410-54-10-44

Email: biology@formed.am

Բաժնում կատարվում են կենսաբանական նյութերի, նրանց հետքերի /արյուն, թուք, սերմնահեղուկ, մազեր, քրտինք, ոսկոր, օրգան և մկան/ առկայության, տեսակային և խմբային պատկանելիության փորձաքննություններ, ինչպես նաև՝

  • պերիֆերիկ և դաշտանային արյան տարբերակում,
  • պտղի, նորածնի և մեծահասակի արյան տարբերակում,
  • արյան հետքի առաջացման վաղեմության որոշում,
  • վիճելի հայրության, մայրության և երեխաների փոխարինման փորձաքննություն,
  • հեղուկ արյան խմբային պատկանելիության որոշում,
  • սպերմոգրամմա:

Դատակենսաբանական բաժնում կատարվում են նաև բջջաբանական հետազոտություններ՝ ներկայացված օբյեկտի հյուսվածաբանական, օրգանային և սեռային պատկանելության, ինչպես նաև արյան հետքի պերիֆերիկ կամ դաշտանային ծագման որոշում:

Դատակենսաբանական փորձաքննությունները և ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պետական պատվերի շրջանակներում՝ իրավապահ մարմինների որոշումների համաձայն, այնպես էլ վճարովի հիմունքներով՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

 

Դատակենսաբանական բաժնի վարիչ` Հանրիետա Հարությունյան /բարձր կարգի մասնագետի որակավորում/

 

Բաժնի փորձագետներ`

Հասմիկ Հովհաննիսյան

Արևիկ Սարգսյան

Քրիստինե Արսենյան /ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու/

Սուսաննա Կավեյան