ԴԲԳԳ Կետրոնը սույն թվականի ապրիլի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող երկու փորձագետների՝ Վիլլեմ Նեթբումին /Նիդերլանդների Փորձագիտական Ինստիտուտ/ և Հուբ Հարդիին /Ամստերդամի Համալսարան/, որոնք ունեն աշխատանքային փորձ փորձագիտական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման, դրանց իրականացման ոլորտում:
Փորձագիտական առաքելության նպատակն էր`
- ԴԲԳԳ Կենտրոնի ներկա վիճակի գնահատում
- Խորհրդատվական աջակցություն ԻՍՕ 9001/2008 ստանդարտների մշակման և ներդրման գործընթացում
- ԻՍՕ 17025 համակարգի ներդրմանն ուղղված խորհրդատվություն
- Եվրոպական փորձագիտական հաստատությունների հետ համագործակցություն
Փորձագիտական առաքելությունն անցկացվել է Եվրամիության ծրագրերի աջակցությամբ: