admin

Նախագահի մրցանակ 2017

1

Հանրապետության Նախագահի նստավայրում 24.05.2018թ. տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Նախագահի մրցանակ-2017-ի անվանակարգերն այս տարի թվով 12-ն էին.

Բժշկագիտության բնագավառի գիտահետազոտական աշխատանքի անվանումը.

«Հայաստանի Հանրապետության տարածքում անձի նույնականացման և փորձաքննության նպատակով կատարված պոպուլացիոն դիմածնոտային և գենոմային հետազոտություններ»

Մրցանակակիրներ են
Մհեր Սպանդարի Բիշարյան
Բժշկական գիտությունների դոկտոր,
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության գծով գլխավոր մասնագետ
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Դատական բժշկության ամբիոնի» պրոֆեսոր,

Մարինե Ռոբերտի Բաղդասարյան
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ

Դիանա Նիկոլայի Հարությունյան
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու

2 3

«Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդիական հարցեր – 2018» խորագրով միջազգային կոնգրես

congress
Սույն թվականի ապրիլի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդիական հարցեր – 2018» խորագրով միջազգային կոնգրես և գիտագործնական դպրոցին մասնակցելու համար գրանցվել էին մոտ 700 մարդ, այդ թվում օտարերկրյա մասնագետներ 13 երկրներից: Գիտնականներ, պրակտիկ բժիշկներ, դատաբժշկական փորձագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելոռուսից, Գերմանիայից, Շեխիայից և մի շարք այլ երկրկներից կրկին հավաքվել էին քննարկելու դատական բժշկության արդիական հարցերը: Կոնգրեսին ներկացավել են 186 զեկույցներ դատական բժշկությանն առնչվող տարբեր ուղղություններով: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ից կոնգրեսին մասնակցել են Կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը, Երևան քաղաքի դատաբժշկական փորձագետ Սերգեյ Մխիթարյանը:

Պարգևատրում

Rewarding
Մոսկվայի տարածաշրջանի առողջապահական ոլորտի «Դատաբժշկական փորձաքննության Բյուրո» պետական բյուջետային կազմակերպության հիմնադրման 100-ամյակի և պետական դատաբժշկական փորձագիտական գործունեության ոլորտում նշանակալի ներդրման համար 2018 թվականի ապրիլի 16-ին Մոսկվայի տարածաշրջանի առողջապահական ոլորտի «Դատաբժշկական փորձաքննության Բյուրո» տնօրենի հրամանի համաձայն 100-ամյակի մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրեն, պրոֆեսոր Մհեր Բիշարյանը:

Տարածաշրջանային դատական բժշկության կազմակերպությունների ղեկավարների հանդիպում

Iran

Իրանի Իսլամական Հանրապետության Դատական Բժշկության Կազմակերպության նախագահ` Ահմադ Շոջաեհի հրավերով 2018 թվականի փետրվարի 25-27-ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կազմակերպվող ֆորումին /տարածաշրջանային դատական բժշկության կազմակերպությունների  ղեկավարների հադիպում/:

Գիտաժողով Պորտուգալիայում

Collage

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և դատաբժշկական փորձագետ Կարեն Ղարիբջանյանը 2017 թվականի նոյեմբերի 20-ից 23-ը գիտական զեկույցով մասնակցել են Պորտուգալիայի Կապարիկա քաղաքում կազմակերպված I-ին Միջազգային Կապարիկա տրանսլիացիոն փորձագիտական գիտաժողովին:
Միջոցառման գաղափարը կայանում էր կիսվել դատաբժշկական ոլորտի ձեռքբերումներով, նոր տեխնոլոգիաներով, ինչպես նաև հայտնել իրական դեպքերում դրանց կիրառման վերաբերյալ:

Դասընթաց

IMG_52012017 թվականի hուլիսի 10-ին և 11-ին քաղաք Երևանում տեղի ունեցավ դասընթաց «Ապօրինի
մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրություն» խորագրով`
կազմակերպված «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից, որը
վարում էին միջազգային փորձագետներ՝ պրոֆեսոր Ջորջ Ալեմպիևիչը և պրոֆեսոր Դուրտե Վիեյրան:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական
Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ դոկտոր պրոֆեսոր Մհեր Բիշարյանը: Երկօրյա դասընթացին մասնակցեցին
«Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձագետներն ու կենտրոնի
լաբորատոր բաժինների փորձագետները: Երկու ուսումնական օրերի ընթացքում մասնակիցներին
ներկայացվեցին ապօրինի մահվան և խոշտանգումների հավանական դեպքերի քննության միջազգային
չափանիշներն ու իրականացման ընթացակարգերը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին Հավաստագրեր:

Կոնգրես Մոսկվայում

IMG_5201Սույն թվականի ապրիլի 12-14 Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում անցկացվեցին «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդիական հարցերը-2017» խորագրով միջազգային կոնգրես և գիտագործնական դպրոցի, I-ին Կրյուկովյան ընթերցումներ, երիտասարդ գիտնականների և մասնագետների դպրոց, միջին բուժ անձնակազմի համար «Դատական բժշկություն» խորագրով ֆորում, որին «Դատաբժշկական փորձաքննությունների Բյուրո» հիմնարկության ղեկավար, Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության գլխավոր դատաբժշկական մասնագետ Վ. Ա. Կլեվնոյի հրավերով «Մինչ հոսպիտալային և հոսպիտալային բժշկական օգնության ցուցաբերման դեֆեկտների բնութագիրը Հայաստանի Հանրապոտությունում» զեկույցով ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանդես եկան Կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և գիտական բաժնի պետ Արսեն Բաբայանը:

Պարգևատրվել են նաև

IMG_52012016թ. ապրիլին քառօրյա մարտական գործողությունների արդյունքում զոհվածների տարհամնամ, մարմինների պահպանման, տեղափոխման, դատաբժշկական փորձաքննության և հուղարկավորության հարցերը պատշաճ կազմակերպելու համար ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկաքրեագիտական բաժնի վարիչ Վիգեն Իվանի Ադամյանը, բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Կառլենի Հարությունյանը, դատաբժշկական փորձագետներ Արտակ Լևոնի Դարբինյանը և Կարեն Աշոտի Ղարիբջանյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան», իսկ դատաբժշկական փորձագետ Նելսոն Գարիի Գրիգորյանը` «Նելսոն Ստեփանյան» մեդալներով, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար բժշկաքրեագիտական բաժնի վարիչ Վիգեն Ադամյանը, դատաբժշկական փորձագետ Նելսոն Գրիգորյանը և դատաբժշկական փորձագետ Կարեն Ղարիբջանյանը պարգևատրվել են պատվոգրերով:

Գիտաժողով Գերմանիայում

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը 2017
թվականի սեպտեմբերի 11-16- ը գիտական զեկույցով մասնակցել է Գերմանիայի Դաշնության Դյուսելդորֆ
քաղաքում կազմակերպված Արևելյան Եվրոպայի դատաբժշկական փորձագետների գիտաժողովին:

Եռօրյա ուսումնասիրության շրջայց Կիպրոսում

IMG_5201ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն` Մհեր Բիշարյանը,
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)-ի պատվիրակության ղեկավար` Կարոլին Դույեզի կողմից
ստացված հրավերով 2017 թվականի հունվարի 29-ից փետրվարի 02-ը մասնակցել է Կիպրոսում կայացած
եռօրյա ճանաչողական շրջայցին, որին մասնակցել են նաև ԿԽՄԿ-ից Ղարաբաղյան հակամարտության
հետևանքով անհայտ կորածների և դատաբժշկական հարցերով տարածաշրջանային պատվիրակներ:
Շրջայցի ժամանակ անցկացվել են քննարկումներ և ճեպազրույցներ ԱԿՀ-ի, ԿԽՄԿ-ի, Հայաստանի և
Լեռնային Ղարաբաղի մասնակիցների միջև: Հրավերի շրջանակներում կատարվել են նաև շրջայցեր`
Կիպրոսում տարբեր վայրերում ընթացող պեղումներին:

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ

IMG_52012017 թվականի հունվարի 16-20- ը ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական
գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի գլխավորած պատվիրակությունը
«Ուսուցողական այց» ծրագրի շրաջանակներում մեկնել է Լեհաստանի Հանրապետություն`
Ոստիկանության Կենտրոնական քրեագիտական լաբորատորիայում փորձագիտական հիմնարկների
հավատարմագրման` համաձայն ISO 17025 Լաբորատոր որակի կառավարման համակարգեր ստանդարտի
եվրոպական փորձն ուսումնասիրելու նպատակով: Ուսուցողական այցի ընթացքում ՀՀ ԱՆ
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների
բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանի և որակի վերահսկողության բաժնի պատասխանատու Աննա
Դավթյանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության
Կենտրոնական քրեագիտական լաբորատորիայի հավատարմագրման փաթեթը, ստանդարտ գործառնական
ընթացակարգերն ու փորձաքննություններում կիրառվող մեթոդների վավերացմանն ուղղված պայմաններն ու
պահանջները:
Ուսուցողական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում
իրականացնել նմանատիպ ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես հավատարմագրման գործընթացի
իրականացմանն, այնպես էլ եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանն ու տեղայնացմանը ՀՀ ԱՆ
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննությունների բաժիններում:

Պարգևատրումներ

Ապրիլի 2-5- ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական
մասնակցության և օժանդակության համար ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ Առողջապահության
նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն` Մհեր Բիշարյանը
պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի
հրամանով` պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարի
հրամանով մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրվել է պատվոգրով:

Դատաբժշկական փորձագետների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

11.04.16Սույն թվականի ապրիլի 2-ին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման պահից  ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձագետների խումբը,  տնօրեն` ՀՀ ԱՆ գլխավոր դատաբժշկական փորձագետ` Մհեր Բիշարյանի գլխավորությամբ մեկնեց Լեռնային Ղարաբաղ` մասնագիտական խորհրդատվության, օժանդակության ցուցաբերման, աշխատանքների օպերատիվ կերպով կազմակերպման և իրականացման նպատակով: Մեկնած խումբը, որի կազմում էին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» -ի բժշկաքրեագիտական բաժնի վարիչ Վիգեն Ադամյանը և դատաբժշկական փորձագետ Կարեն Ղարիբջանյանը ապրիլի 2-ից ապրիլի 11-ը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը  սպասարկող դատաբժշկական փորձագետ` Նելսոն Գրիգորյանի հետ միասին կատարել են ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողների փորձաքննություններ, զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Դատաբժշկական փորձագետների խումբը իրավապահ մարմինների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են դեպքի վայրի տեղազննության, ինչպես նաև զոհված զինծառայողների դիակների արտաքին զննություններին:

Փորձագիտական առաքելություն

formed_27.01.2016Փորձագիտական առաքելության նպատակն էր՝

  • ԻՍՕ 17025 լաբորատոր ստանդարտի ներդրմանն ուղղված խորհրդատվություն,
  • Եվրոպական փորձագիտական հիմնարկների փորձի հիման վրա դատագենետիկակական և դատակենսաբանական փորձաքննություններում առավել արդյունավետ մեթոդների մշակումը, ներդրումը և դրանց հավատարմագրումը
  • ԻՍՕ 17025 լաբորատոր ստանդարտին համապատասխան աշխատանքային ընթացակարգերի մշակում և դրանց գործնական կիրառում:

Փորձագիտական առաքելությունը ֆինանսավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրամիության և առևտրի միջազգային վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի՝ TAIEX Եվրամիության ծրագրի կողմից:

Գիտաժողով Գերմանիայում

IMG_5201ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Մհեր Բիշարյանը
2016 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է Գերմանիայի
Դաշնության Հայդելբերգ քաղաքում կազմակերպված Արևելյան Եվրոպայի դատաբժշկական փորձագետների
գիտաժողովին, որի ընթացքում ելույթ է ունեցել գիտական զեկույցով: Գիտաժողովի շրջանակում Գերմանիայի
Դաշնության Բրանդենբուրգի «Դատական բժշկության պետական ինստիտուտի» և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական
գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր:

Համառուսական գիտագործնական գիտաժողով

2015թ-ի նոյեմբերի 26-27-ը ՌԴ  Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել համառուսական գիտագործնական գիտաժողով նվիրված «Բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ տրամադրման խնդիրները» թեմային: ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի տնօրեն՝ բժշկական գիտությունների դոկտոր Մ.Ս. Բիշարյանը, Ռուսաստանի Դաշնության Բժշկական իրավունքի ազգային ինստիտուտի նախագահ, Ռուսաստանի վաստակավոր իրավաբան, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Մոսկվայի Պետական Բժշկական Համալսարանի բժշկական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յու.Դ.Սերգեևի հրավերով մասնակցել է գիտաժողովին, որպես  մասնագիտական թեմատիկ ուղղվածության համանախագահ:

Գիտաժողովի ծրագրի շրջանակներում քննարկվել են ժամանակակից դատաբժշկական  փորձագիտական պրակտիկայի կարևորագույն հարցերը բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ տրամադրման գործում, որակի ապահովման և բժշկական գործունեության անվտանգության իրավա-փորձագիտական գնահատման խնդիրները առողջապահության համակարգում, բժշկական գործունեության ընթացքում տարաձայնությունների շտկման եղանակները ուղղված բժշկական կազմակերպությունների իրավական պաշտպանման և ֆինանսական կորստի իջեցմանը:

ԴԲԳԳԿ – ն հյուրընկալել է Վիլլեմ Նեթբումին և Հուբ Հարդիին

DSC_2582ԴԲԳԳ Կետրոնը սույն թվականի ապրիլի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող երկու փորձագետների՝ Վիլլեմ Նեթբումին /Նիդերլանդների Փորձագիտական Ինստիտուտ/  և Հուբ Հարդիին /Ամստերդամի Համալսարան/, որոնք ունեն աշխատանքային փորձ փորձագիտական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման,  դրանց իրականացման ոլորտում:

Փորձագիտական առաքելության  նպատակն էր`

  • ԴԲԳԳ Կենտրոնի ներկա վիճակի գնահատում
  • Խորհրդատվական աջակցություն ԻՍՕ 9001/2008 ստանդարտների մշակման և ներդրման գործընթացում
  • ԻՍՕ 17025 համակարգի ներդրմանն ուղղված խորհրդատվություն
  • Եվրոպական փորձագիտական հաստատությունների հետ համագործակցություն

Փորձագիտական առաքելությունն  անցկացվել է Եվրամիության ծրագրերի աջակցությամբ:

Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիան /WAWFE/ Հայաստանում

WAWFE

Սույն թվականի ապրիլի 15-ին կնքվել է համագործակցության պայմանագիր Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիայի /Worldwide Assocation of Woman Forensic Experts WAWFE/ նախագահ՝ Աննա Բարբարոյի և ԴԲԳԳ Կենտրոնի տնօրեն՝ Մհեր Բիշարյանի միջև: ԴԲԳԳ Կենտրոնի տնօրենի և Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիայի նախագահի կողմից Հայաստանում համակարգող է ընտրված ԴԲԳԳ Կենտրոնի փորձագետ՝ Ք. Խաչատրյանը:

    Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիայի նպատակներն են՝

  • համախմբել փորձագիտական ոլորտում աշխատող կանանց
  • խրախուսել կին-փորձագետների դերը փորձագիտական գործունեության ընթացքում
  • օժանդակել կին-փորձագետների իրավունքների պաշտպանությանը
  • աջակցել գիտատեխնիկական զարգացմանը զուգահեռ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանն ու ներդրմանը փորձագիտական գործունեության մեջ
  • կազմակերպել գիտագործնական հանդիպումներ միջազգային կին-փորձագետների փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով:

Բոլոր այն կին-փորձագետները, որոնք աշխատում են փորձագիտական կենտրոններում և ցանկություն ունեն անդամակցել Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիային կարող են դիմել ԴԲԳԳ Կենտրոն:

Հայ-լեհական համագործակցություն

P101186899«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական Լաբորատորիայի միջև Վարշավայում 2013 թվականի հուլիսի 18-ին կնքվել է փոխհամագործակցության պայմանագիր:

Սույն թվականի փետրվարի 9-ից 12-ը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի հրավերով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական Լաբորատորիայի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Վալդեմար Կրավչուկի: Հանդիպման նպատակն է երկու կենտրոնների հետագա համագործակցության քննարկում, փորձի փոխանակում, կրթական, գիտական համատեղ ծրագրերի մշակում, փորձաքննությունների որակի բարձրացում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Հանդիպմանը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի կողմից հրավիրվել են նաև ՀՀ Ոստիկանության Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոյի պետ պարոն Ա. Ֆիդանյանը և ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության պետ պարոն Լ. Սաֆարյանը: Քննարկվեցին կենսաբանական, գենետիկական, քիմիական փորձաքննությունների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, գիտատեխնիկական նվաճումների ներդրումն առօրյա փորձագիտական աշխատանքային պրակտիկայում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015-2017 թվականների ընթացքում փորձագիտական վերապարտաստումների ժամանակացույցի և համատեղ գիտական ծրագրերի անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի հերթկան ձեռքբերումներից

ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի հերթկան ձեռքբերումներից մեկը դարձավ «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրության ստորագրումը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի միջև ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» Արձանագրությունը:

Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը:
Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` դրանք հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի ընդարձակել համագործակցությունը վերոնշյալ բնագավառում: