Համապետական շաբաթօրյակ 2025թ․

2025 թվականի մայիսի 3-ին Հանրապետության ողջ տարածքում անցկացված համապետական շաբաթօրյակի շրջանակում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը իր Երևանի և մարզային բոլոր կառույցներով միացավ մաքրման և բարեկարգման աշխատանքներին։
Կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին շրջակա միջավայրի բարելավմանն ու քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգմանը՝ կարևորելով հասարակական մասնակցությունն ու առողջ կենսամիջավայրի ձևավորումը։