ISO 9001:2008
«ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ–ի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ոլորտը փորձաքննություների իրականացումն է հետևյալբնագավառներում`
- Կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննություններ,
- Բարդ փորձաքննություններ,
- Դիակների դատաբժշկական փորձաքննություններ,
- Բժշկաքրեագիտական փորձաքննություններ,
- Մոլեկուլային գենետիկական փորձաքննություններ,
- Դատակենսաբանական փորձաքննություններ,
- Դատահյուսվածաբանական փորձաքննություններ,
- Քիմիկո–տոքսիկոլոգիական փորձաքննություններ:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացում և ձեռք բերված արդյունքների կիրառում գործնական աշխատանքներում
«Դատաբժշկական գիտագործնական կետրոն» ՊՈԱԿ–ի ղեկավարությունը մշակել և գործունեության ընթացքում իրականացնում է հետևողական քաղաքականություն որակի ասպարեզում, որի հիմնական նպատակն է ապահովել գիտականորեն հիմնավորված, միջազգային փորձագիտական չափորոշիչներին համապատասխան փորձաքննությունների իրականացում:
Ընկերության որակի քաղաքականության հիմնական ուղղություններն են`
- ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգը պահել աշխատանքային վիճակում,
- Ամենօրյա աշխատանքում իրականացնել որակի քաղաքականությունը՝ փորձաքննությունների որակը բարձրացնելու նպատակով,
- Պարբերաբար գնահատել գործող քաղաքականությունը և սահմանված նպատակները, նրանց արդյունավետությունը և կատարման ընթացքը, անհրաժեշտության դեպքում վերանայել և հավելել գործող չափանիշները, ապահովելով համակարգի մշտապես բարելավումը,
- Համարել պայմանագրային պահանջների կատարումը և փորձաքննությունների որակը որպես գործունեության կարևորագույն ցուցանիշ և մշտապես առաջնորդվել այդ սկզբունքով,
- Խրախուսել լավագույն փորձագետներին և անձնակազմի այլ անդամներին,
- Բարձրացնել անձնակազմի որակավորման մակարդակը, ապահովելով նրանց շարունակական կրթությունը, պատրաստել նոր երիտասարդ մասնագետներ պահանջվող մասնագիտությունների գծով,
- Կադրերի ճիշտ ընտրման և օգտագործման միջոցով ստեղծել բարձր որակավորում ունեցող կոլեկտիվ դրված խնդիրները լուծելու համար,
- «Դատաբժշկական գիտագործնական կետրոն» ՊՈԱԿ–ի յուրաքանչյուր աշխատողից պահանջել որակի կառավարման համակարգի` ISO 9001:2008 պահանջների պարտադիր տիրապետում և կատարում:
Որակի ասպարեզում ընկերության նպատակներն են`
- «Դատաբժշկական գիտագործնական կետրոն» ՊՈԱԿ–ի հիմնական նպատակն է գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց որակական նոր մակարդակի հասցնել փորձաքննությունների մակարդակը,
- Իրականացնել կենտրոնի վերանորոգման աշխատանքներ,
- Ներքին տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով,
- Կետրոնի վերազինում նորագույն սարքավորումներով,
- Փորձագետների աշխատանքային պայմանների բարելավում,
- Որակի քաղաքականության շրջանակներում՝ կառավարման նոր համակարգերի ներդրման արդյունքում նոր աշխատելաոճի մշակում և ներդրում,
- Նոր մեթոդների մշակում, գործող մեթոդների համապատասխանեցում միջազգային չափանիշներին,
- Փորձագետների վերապատրաստման, շարունակական կրթության ժամանակացույցի մշակում և դրանց պարբերական իրականացում, ինչպես ՀՀ–ի տարածքում, այնպես էլ արտերկրում,
- Համատեղ գիտական և գործնական ծրագրերի մշակում և իրականացում ՀՀ–ի և արտեկրի բժշկական համալսարանների, փորձագիտական հիմնարկների հետ,
- Գիտական աշխատությունների և հոդվածների հրապարակում,
Միջազգային փորձագիտական/խորհրդատվական առաքելությունների կազմակերպում և անցկացում