Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը: Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել գործարկման մեկնարկին:
Նախագիծը ներառված էր Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվել է առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիրը: Կառավարության միջոցներով այս կառույցին հատկացված գումարը կազմել է 261.1 մլն դրամ: Նորակառույց շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին, առկա է աուտոպսիոն լաբորատորիա, հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Այս ստանդարտով Մեղրիի մասնաճյուղն առաջինն է և նմանատիպը կկառուցվի Կապանում, Երևանում:
Լուսանկարները՝ ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից



