ԴՆԹ լաբորատորիայի աշխատակիցների մասնագիտացված վերապատրաստում

   Այս շաբաթ Հայաստանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ԴՆԹ լաբորատորիայի աշխատակիցները մասնակցեցին մասնագիտացված վերապատրաստման՝ նվիրված բարդ դատագենետիկական դեպքերում Y-STR (Y-Filer) վերլուծության կիրառմանը։
   Վերապատրաստման ընթացքում մասնագետները խորացրին իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները գենետիկական առաջադեմ մեթոդների կիրառման ոլորտում, որոնք կարող են նպաստել նույնականացման գործընթացներին, հատկ    ապես անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման դեպքերում, երբ առկա են սահմանափակ կենսաբանական համեմատական նմուշներ։
   Մեր աջակցությամբ անցկացված հնգօրյա դասընթացը կազմակերպվել էր Thermo Fisher Scientific-ի հետ համագործակցությամբ և երեք միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Նյութի սկզբնաղբյուրը՝ International Committee of the Red Cross in Armenia