ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ

IMG_52012017 թվականի հունվարի 16-20- ը ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական
գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի գլխավորած պատվիրակությունը
«Ուսուցողական այց» ծրագրի շրաջանակներում մեկնել է Լեհաստանի Հանրապետություն`
Ոստիկանության Կենտրոնական քրեագիտական լաբորատորիայում փորձագիտական հիմնարկների
հավատարմագրման` համաձայն ISO 17025 Լաբորատոր որակի կառավարման համակարգեր ստանդարտի
եվրոպական փորձն ուսումնասիրելու նպատակով: Ուսուցողական այցի ընթացքում ՀՀ ԱՆ
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների
բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանի և որակի վերահսկողության բաժնի պատասխանատու Աննա
Դավթյանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության
Կենտրոնական քրեագիտական լաբորատորիայի հավատարմագրման փաթեթը, ստանդարտ գործառնական
ընթացակարգերն ու փորձաքննություններում կիրառվող մեթոդների վավերացմանն ուղղված պայմաններն ու
պահանջները:
Ուսուցողական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում
իրականացնել նմանատիպ ծրագրեր, որոնք կնպաստեն ինչպես հավատարմագրման գործընթացի
իրականացմանն, այնպես էլ եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանն ու տեղայնացմանը ՀՀ ԱՆ
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննությունների բաժիններում: