Դատաբժշկական փորձագետների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

11.04.16Սույն թվականի ապրիլի 2-ին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման պահից  ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձագետների խումբը,  տնօրեն` ՀՀ ԱՆ գլխավոր դատաբժշկական փորձագետ` Մհեր Բիշարյանի գլխավորությամբ մեկնեց Լեռնային Ղարաբաղ` մասնագիտական խորհրդատվության, օժանդակության ցուցաբերման, աշխատանքների օպերատիվ կերպով կազմակերպման և իրականացման նպատակով: Մեկնած խումբը, որի կազմում էին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» -ի բժշկաքրեագիտական բաժնի վարիչ Վիգեն Ադամյանը և դատաբժշկական փորձագետ Կարեն Ղարիբջանյանը ապրիլի 2-ից ապրիլի 11-ը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը  սպասարկող դատաբժշկական փորձագետ` Նելսոն Գրիգորյանի հետ միասին կատարել են ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողների փորձաքննություններ, զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Դատաբժշկական փորձագետների խումբը իրավապահ մարմինների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են դեպքի վայրի տեղազննության, ինչպես նաև զոհված զինծառայողների դիակների արտաքին զննություններին: