Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիան /WAWFE/ Հայաստանում

WAWFE

Սույն թվականի ապրիլի 15-ին կնքվել է համագործակցության պայմանագիր Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիայի /Worldwide Assocation of Woman Forensic Experts WAWFE/ նախագահ՝ Աննա Բարբարոյի և ԴԲԳԳ Կենտրոնի տնօրեն՝ Մհեր Բիշարյանի միջև: ԴԲԳԳ Կենտրոնի տնօրենի և Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիայի նախագահի կողմից Հայաստանում համակարգող է ընտրված ԴԲԳԳ Կենտրոնի փորձագետ՝ Ք. Խաչատրյանը:

    Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիայի նպատակներն են՝

  • համախմբել փորձագիտական ոլորտում աշխատող կանանց
  • խրախուսել կին-փորձագետների դերը փորձագիտական գործունեության ընթացքում
  • օժանդակել կին-փորձագետների իրավունքների պաշտպանությանը
  • աջակցել գիտատեխնիկական զարգացմանը զուգահեռ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանն ու ներդրմանը փորձագիտական գործունեության մեջ
  • կազմակերպել գիտագործնական հանդիպումներ միջազգային կին-փորձագետների փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով:

Բոլոր այն կին-փորձագետները, որոնք աշխատում են փորձագիտական կենտրոններում և ցանկություն ունեն անդամակցել Կին-փորձագետների Միջազգային Ասոցիացիային կարող են դիմել ԴԲԳԳ Կենտրոն: