Հայ-լեհական համագործակցություն

P101186899«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական Լաբորատորիայի միջև Վարշավայում 2013 թվականի հուլիսի 18-ին կնքվել է փոխհամագործակցության պայմանագիր:

Սույն թվականի փետրվարի 9-ից 12-ը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի հրավերով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Ոստիկանության Կենտրոնական Քրեագիտական Լաբորատորիայի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Վալդեմար Կրավչուկի: Հանդիպման նպատակն է երկու կենտրոնների հետագա համագործակցության քննարկում, փորձի փոխանակում, կրթական, գիտական համատեղ ծրագրերի մշակում, փորձաքննությունների որակի բարձրացում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Հանդիպմանը ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի կողմից հրավիրվել են նաև ՀՀ Ոստիկանության Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոյի պետ պարոն Ա. Ֆիդանյանը և ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության պետ պարոն Լ. Սաֆարյանը: Քննարկվեցին կենսաբանական, գենետիկական, քիմիական փորձաքննությունների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, գիտատեխնիկական նվաճումների ներդրումն առօրյա փորձագիտական աշխատանքային պրակտիկայում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015-2017 թվականների ընթացքում փորձագիտական վերապարտաստումների ժամանակացույցի և համատեղ գիտական ծրագրերի անցկացման վերաբերյալ: