ՀՀ ԱՆ <<Դատաբժշկական գիտագործնական կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների 90%-ը պատվաստված է

FILE PHOTO: A woman holds a small bottle labelled with a "Coronavirus COVID-19 Vaccine" sticker and a medical syringe in this illustration taken  October 30, 2020. REUTERS/Dado Ruvic/File Photo

Հետևելով ՀՀ Առողջապահության նախարարության հորդորներին և կոչերին՝ այս օրվա դրությամբ Covod 19 համավարակի դեմ պատվաստվել է ՀՀ ԱՆ <<Դատաբժշկական գիտագործնական կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների 90%-ը։ Պատվաստումային գործընթացը դեռ շարունակվում է։

Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը։

Ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, և «Դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված` բարձր է հիվանդության տարածման ռիսկը՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։