Փորձագիտական առաքելության նպատակն էր՝
- ԻՍՕ 17025 լաբորատոր ստանդարտի ներդրմանն ուղղված խորհրդատվություն,
- Եվրոպական փորձագիտական հիմնարկների փորձի հիման վրա դատագենետիկակական և դատակենսաբանական փորձաքննություններում առավել արդյունավետ մեթոդների մշակումը, ներդրումը և դրանց հավատարմագրումը
- ԻՍՕ 17025 լաբորատոր ստանդարտին համապատասխան աշխատանքային ընթացակարգերի մշակում և դրանց գործնական կիրառում:
Փորձագիտական առաքելությունը ֆինանսավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրամիության և առևտրի միջազգային վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի՝ TAIEX Եվրամիության ծրագրի կողմից: